Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, սեպտեմբերի 28-ին, ժամը 22.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղում` «Արարատ» գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 25 LU 350 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 26-ամյա Ա. Հ.) բախվել է գործարանի մոտակայքում կայանված կցորդին (չշահագործվող):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր` 15-ամյա Ս. Ս.-ն, հոսպիտալացվել է Վեդի քաղաքի ԲԿ, իսկ մյուս ուղեւորը` 22-ամյա Կ. Ս.-ն` Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Ս.-ինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























