Մումբայ քաղաքի օդանավակայանի հատուկ ծառայություններն ու պահակախումբը բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի այն բանից հետո, երբ հնարավոր պայթյունի մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Հնդկաստանի խոշորագույն միջազգային օդանավակայանի աշխատակազմից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Երկուշաբթի գիշերը օդանավակայանի դիսպետչերները հեռախոսազանգ էին ստացել։ Զանգարահարողը հայտնել էր, թե լսել է պայթյուն նախապատրաստող մի խումբ չարագործների խոսակցությունը։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ ահաբեկչություն էին պատրաստում օդանավակայանի ներքին եւ միջազգային տերմինալներում եւ հնարավոր է նաեւ «Թաջ Մահալ» հյուրանոցում»,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Հասանելի է
русский



























