Էջմիածին- Արմավիր ճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված ուղեւորները տեղափոխվել են Երեւանի« Էրեբունի» ԲԿ, որտեղ ուղեւորներից ՝ 41-ամյա Էդիկ Սաժումյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վաղարշապատի հիվանդանոցից:
Նշենք, որ վիրավորներից 39-ամյա Արման Թադեւոսյանի վիճակը ծանր է, նրա մոտ առկա է միջին ծանրության գանգուղեղային տրավմա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնից Արմավիր տանող ճանապարհին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Մոսկվիչ» եւ Mercedes մակնիշի մեքենաները բախվել են իրար, Mercedes-ի 2 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:




























