ՄԱԿ-ի պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ հնչած կենացը Միացյալ ազգերի կազմակերպության բարգավաճման ու գլխավոր քարտուղարի առողջության համար էր, ՄԱԿ-ի տարածած լուսանկարներում պետք չէ քողարկված իմաստ որոնել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Լրագրողներին հետաքրքրել էր ՄԱԿ-ի տարածած լուսանկարը, որտեղ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բաժակներ են բարձրացնում, իսկ Պան Գի Մունը, որը պետք է նրանց մեջտեղը նստած լիներ, բացակա էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Լրագրողները զարմացնում ու ուրախացնում են իրենց անմիջականությամբ, չէ՞ որ բաժակները մենք բարձրացրել էինք այն կենացի կապակցությամբ, որն ասում էր գլխավոր քարտուղարը, ու նա այդ պահին տրիբունայում էր, եւ Միացյալ նահանգների նախագահը, որպես քաղաքավարի մարդ, պարզապես բարձրացրեց իր բաժակը, մենք բաժակները իրար խփեցինք ու խմեցինք գլխավոր քարտուղարի առողջության ու ՄԱԿ-ի զարգացման կենացը»,- ասաց Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք ճիշտ է, որ Պան Գի մունը հեռացել էր, որպեսզի նախագահները կարողանան զրուցել:

Ռուսաստանի առաջնորդը զարմացել էլ, որ դրա շուրջ փորձում են նման ենթադրություններ անել:

«Այդտեղ ոչ մի գաղտնի իմաստ էլ չկա: Դա ուղեցույցային /պաշտոնական/՞ միջոցառում էր ու ոչ ավելին: Իսկ ահա զրույցը, որն այսօր կայացել է, իրոք կառուցողական էր, հանգամանալից ու իմ կարծիքով՝ շատ անկեղծ»,- հայտարարեց Պուտինը: