Aer Lingus իռլանդական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավայականում։ Օդանավում եղել է ավելի քան 100 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, հայտնում է AP գործակալությունը։
Boeing 757 օդանավը ԱՄՆ-ից մեկնում էր Շենոն (Իռլանդիա)։ Ինքնաթիռը ստիպված է եղել թռիչքից 15 րոպե անց օդանավակայան վերադառնալ հիդրավլիկ սարքավորումների անսարքության պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
Վայրէջքի պահին օդանավի շասին բացվելիս խնդիրներ է առաջացրել, հայտնել է օդանավակայանի աշխատակազմի ներկայացուցիչ Ջո Փենթանջելոն։ Օդանավի արգելակները տաքացել էին, շասիի խցիկում բռնկում էր տեղի ունեցել, որը արագ մարվել էր, ասել է նա։
Տուժածների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում։




























