Արդեն լուծված են այն ռուսաստանցի զինծառայողների ֆինանսական ու սոցիալական հարցերը, որոնք մասնակցելու են Մերձավոր արեւելքում ծրագրվող գործողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը ՝ Դաշնության խորհրդի նիստի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսում, հայտնում է Gazeta–ն:
«Այս գործողությունում ներգարվված ՌԴ ՌՕՈՒ զինծառայողների սոցիալական ու ֆինանսական ապահովման բոլոր հարցերը պահպանվելու են ու այս կապակցությամբ բոլոր որոշումներն արդեն կայացված են»,-նշել է Իվանովը:
Ավելի վաղ Դաշնության խորհուրդը միաձայն հավանություն էր տվել ՝ արտերկրում ՌԴ Զինված ուժերը օգտագործելուն: Դաշնության խորհրդին այդ հարցով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իվանովը հավելել է, որ խոսքը Սիրիային օդային աջակցություն ցուցաբերելու մասին է, ցամաքային գործողությունները բացառված են:




























