Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։
Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաեւ 4630 տոննա խաղող։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաեւ մթերման եւ արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ խաղողի մթերման հետ կապված լուրջ բողոքի ալիք էին բարձրացրել մի շարք մարզերի գյուղացիները՝ բողոքելով, որ իրենց խաղաը չեն մթերում եւ այն փչանում է: Գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ խոստացել է, որ ամբողջ խաղողը մթերվելու է:




























