Հայաստանի ԱԺ պատգամավորներ Արայիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգեւատրվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրերով: Նրանք պարգեւատրվել են Վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու եւ անդամ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:

Պատվոգրերը հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձր գնահատելով խորհրդարանականների գործունեությունը միջազգային հարթակներում՝ շնորհավորել է պարգեւատրվածներին: