Խաղաղապահությամբ զբաղվելը շատ հաճելի է, անհամեմատ լավ է, քան պատերազմելը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն2015» զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Ես ուրախ եմ, որ զորավարժությունները տեղի են ունենում հայկական հողում: Սա 4-րդ նման զորավարժություններ են: Խաղաղապահությամբ զբաղվելը շատ հաճելի է, անհամեմատ լավ է, քան պատերազմելը: Հայկական կողմն ուզում է, որ ամեն տեղ խաղաղություն լինի, որ ՀԱՊԿ բոլոր երկրները զբաղվեն միայն խաղաղապահությամբ ողջ աշխարհում: Թող մեր երկրներում խաղաղություն լինի, իսկ մենք շատ ակտիվորեն եւ մեծ անձնակազմով կօգնենք խաղաղությանը ողջ աշխարհում»,-ընդգծել է Խաչատուրովը:




























