Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս խուզարկություն են կատարել 27-ամյա Արթուր Կ.-ի բնակարանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինիս եղբոր` 32-ամյա Դավիթ Կ.-ի կողմից ներկայացվել է 5 մլ-անոց ներարկիչ` բաց շագանակագույն լուծույթով: Դավիթ Կ.-ն հայտնել է, որ այն «կոդեին» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պատրաստել եւ մի մասն օգտագործել է, իսկ մյուս մասը մնացել էր ներարկիչի մեջ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Դավիթ Կ.-ն բերման է ենթարկվել եւ ներկայացվել հարցաքննության:

Կատարվում է քննություն: