Սիրիայում ՌԴ Զինված ուժերի գործողության գնահատականների մասին դեռ վաղ է խոսել, հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք պետության ղեկավարը գոհ է գործողության ընթացքից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Պեսկովը նաև հիշեցրել է, որ Սիրիայում ռուսական Զինված ուժերի գործողության ժամկետը պայմանավորված է «սիրիական զինված ուժերի հարձակողական գործողության ժամանակով»: «Այդուհանդերձ կարեւոր է հիշել, որ այս գործողության նպատակն է աջակցել սիրիական Զինված ուժերին ԻՊ և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը:




























