Ադրբեջանական կողմի գործողություններին Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի հնարավոր իրավական պատասխանը կարող է լինել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջեւ մեծ ու նոր համաձայնագիրը: Այս մասին հոկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը , անդրադառնալով ՄԱԿ –ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի նախագահի ելույթին եւ մասնավորապես այն խոսքերին, որոնք վերաբերում էին հայկական կողմերի իրավական պատասխանին:
Ըստ պատգամավորի , հնարավոր համաձայնագրում ամրագրվելու են բոլոր ոլորտները , այդ թվում ռազմական փոխօգնության մանրամասները: «Երկրորդ հնարավոր տարբերակն է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման համար քննարկումների լայն դաշտ ստեղծելը՝ Հայաստանի ու ԼՂՀ հասարակությունների ամենալայն ներգրավվածությամբ: Երրորդ տարբերակը կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, եթե իրադարձությունները զարգանան այնքան արագ , որ դրան նախորդող գործողությունների համար ժամանակ չլինի»,- նշեց Բեքարյանը:
Չորրորդ տարբերակը, շարունակեց նա, կարող է լինել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված համակարգի ընդլայնումը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներգրավումով: «Այսինքն իրավական պատասխանների գործիքները շատ են , բայց առայսօր դրանք չեն կիրառվել՝ հաշվի առնելով , որ կա բանակցային գործընթաց: Բայց եթե բանակցող կողմերից մեկը մարդկային կյանքել է խլում , այդ գործիքներից մի քանիսն իրականում կարող են կիրառվել»,-շետել է Կարեն Բեքարյանը:




























