Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստին հաստատել է 2016 թվի համար Զբաղվածության կարգավորման ծրագիրը եւ միջոցառումների ցանկը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, ամենամյա ծրագրի նպատակն է ապահովել բնակչության կայուն զբաղվածությունը, մեղմել լարվածությունը աշխատանքի շուկայում, ինչպես նաեւ մեծացնել սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող մարդկանց զբաղվածության մակարդակը։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2009-2010 թվերին գործազրկության մակարդակն աճել է․ եթե 2009 թվին այն կազմել է 18,7%, ապա 2010 թվին արդեն՝ 19 %։ Այնուամենայնիվ, 2011-2013 թվերի ընթացքում ցուցանիշն աստիճանաբար նվազել է մինչեւ 16,2 %, բայց արդեն 2013 եւ 2014 թվերին մեծացել է՝ կազմելով 17,6%։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրում գործազրկության մակարդակը կազմել է 19,1 %՝ ավելանալով 1,4 %-ով՝ 2014 թվի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2015-ի հունիսի տվյալներով, մեկ թափուր աշխատատեղի համար ծանրաբեռնվածությունը կազմել է 48 մարդ։




























