Սեպտեմբերի 30-ին Գյումրիի Տիմիրյազեւի փողոցի տներից մեկի խորդանոցում 52-ամյա տղամարդուն ծածկից պարանով կախված են գտել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդումը ոստիկանություն Գյումրու «Շտապօգնության» կայանից է եղել: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական վարչությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




























