33-ամյա Վեյ Վեյ Ինյունը, որին կասկածում են Չինաստանում պայթյուններ կազմակերպելու մեջ, զոհվել է այդ պայթյուններից մեկի հետեւանքով, հաղորդում է տեղի ոստիկանությունը։
Չինաստանի իշխանությունները հրաժարվում են պայթյունների շարքը ահաբեկչական գործողություն անվանել՝ պնդելով հանցագործության քրեական բնույթի վրա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ին։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով South China Morning Post-ին, Բեն Ինյունը հանցագործության է դիմել, որովհետեւ տեղի իշխանությունները չեն ցանկացել լուծել քարհանքի շուրջ հարեւանների հետ նրա վեճը։
Ինչպես թերթին հաղորդել են զոհվածի եղբայրն ու հայրը, Վեն Ինյունը վշտացած էր այն փաստից, որ համագյուղացի հարեւանների բողոքները հանգեցրել են քարհանքի փակմանը, որի համասեփականատեր էր հանդիսանում ինքը, իսկ տեղի իշխանություններն էլ կողմերին չեն օգնել լուծելու հակամարտությունը։
«Երբ վրա հասնի օրը եւ ես խելագար դառնամ, խնդրում եմ, հիշեք, որ ինձ հիմարի տեղ են դրել, չնայած ես անմեղ էի եւ մաքուր իմ արարքներում», - սոցցանցերից մեկում գրել է պայթյուններ իրականացնելու մեջ կասկածվողը։
Սեպտեմբերի 30-ին Լյուչեն գավառի ու նրա շրջակայքի տարբեր կետերում 17 պայթյուն է որոտացել։ Ռումբերը տեղադրված են եղել էքսպրես-ծանրոցներում։ Լրատվամիջոցների տվյալներով 10 մարդ զոհվել է, եւս 51-ը վնասվածք է ստացել։





























