Հունական կղզիներում տեղի բնակչության թիվը երբեմն 3-4 անգամ գերազանցում է տեղի բնակչության թիվը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հունաստանի Արտգործնախարար Նիկոս Կոտզիասը։
«Հունաստանում 1 միլիոն օտարերկրացի է ապրում, որոնց մեծամասնությունը երկրում օրինական կարգավիճակ ունի, եւ ես կարծում եմ, որ մոտավորապես 1,2 - 1,3 միլիոն են կազմում նրանք, որոնք եկել են առանց փաստաթղթերի, չնայած շատերը տեղափոխվում են Եվրոպայի այլ երկրներ։ Երբեմն փոքրիկ հունական կղզիներում տեղի բնակչությունն ավելի փոքր թիվ է կազմում, քան փախստականները», հաղորդել է Կոտզիասը։ Նրա խոսքով, փախստականների թիվը երբեմն 3-4 անգամ գերազանցում է հիմնական բնակչության թիվը։
Նա նշել է, որ «շատ հպարտ է», որ երկրում ի հայտ չեն եկել «այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են ռասիզմը եւ այլատյացությունը»։





























