Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց «Ոչ»-ի ճակատի երթը: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներն անցան նախապես հայտարարված երթուղիով: Երթն անցավ առանջ միջադեպերի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա հանրահավաքին «Չեք անցկացնի»-ին միացած քաղաքական ուժերի առաջնորդները հիմնականում Ազատության հրապարակում չեն. ՀԺԿ-ից ներկա է Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: