Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հանդիպումը, որը շուրջ 5 ժամ է տեւել:

Լրագրողներին հրավիրել են Ելիսեյան պալատ՝ «նորմանդական քառյակի» ամփոփիչ հայտարարությունը հրապարակելու համար: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, մամուլի ասուլիսն անցկացնելու են Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը մեկնարկել էր Երեւանի ժամանակով 16:40-ին: «Քառյակի» հանդիպումը սկսվել է նեղ կազմով, այնուհետեւ պետությունների ղեկավարներին են միացել նաեւ պատվիրակությունների անդամները: