Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղյակ են, որ օրերս կրակել են Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը, մեկնաբանելով միջադեպը, ասաց հետեւյալը. «Մենք տեղեկացված ենք միջադեպի մասին: Փաստեր, որ միջադեպը կապված է Հարություն Գրիգորյանի մասնագիտական գործունեության հետ, չունենք: Միջադեպն ուսումնասիրում ենք»:

Ավելի վաղ Բեռլինում բնակվող դասախոս Ավետիս Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Բեռլինում կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա, տուժածներ չկան: