Գվատեմալայում սողանքի հետեւանքով մահացած մարդկանց թիվը հասել է 131-ի: Հենց այդքան մարմին է դուրս բերվել տների փլատակներից: Այս մասին հայտնում է Գվատեմալայի գլխավոր դատախազությունը:

Ավելի վաղ նշվում էր 102 զոհի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ներկայումս ողբերգության վայրում աշխատանքները դադարեցվել են անձեւային եղանակի պատճառով, որը կարող է նոր սողանքների պատճառ դառնալ, նշում է Prensa Libre պորտալը:

Անհետ կորածների թիվը հասնում է մոտ 300-ի: