Նեպալում ուղեւորատար ավտոբուսին ընկել է անդունդը, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել ավելի քան 20 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kathmandu Post թերթը:

Իրավապահ մարմինների տվյալներով, ավտոբուսը, որում եղել է ավելի քան 40 մարդ, ընկել է 10 մետր բարձրությունից:

Նախնական տվյալներով, վթարի մեղավորը եղել է վարորդը, ով մայրուղու բարդ հատվածում գերազանցել է սահմանված արագությունը:

Վթարի ականատեսները նշել են, որ վարորդը փորձել է հետ բերել ճանապարհին կորսված ժամանակը եւ 6 կմ լեռնային ճանապարհն անցնել 15 րոպեում, որպեսզի տրանսպորտային ընկերությունը ստիպված չլինի տուգանք վճարել նորմատիվային ժամանակը գերազանցելու համար: