ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ներողություն է խնդրել Աֆղանստանի Քունդուզ քաղաքում հիվանդանոցի ռմբակոծության հետեւանքով խաղաղ բնակիչների մահվան համար։ Նա խոստովանել է, որ ռազմական գերատեսչությունը սխալվել է։

«Ամերիկացի զինվորականները հատուկ գործողությունների ժամանակ ջանում են խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհերից։ Եթե մենք սխալվում ենք, մենք ընդունում ենք դա, ինչը հիմա մենք հանում ենք»,- ասել է Քարթերը։ Նա հավելել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ այդ ողբերգական միջադեպի պատճառները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության կոչելու համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Հիշեցնենք, որ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հիվանդանոցը տուժել էր հոկտեմբերի 3-ին Քունդուզում իրականացված ավիահարվածներից։ Ռմբակոծության պահին հիվանդանոցում կար 100 հիվանդ եւ 80 բժիշկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 22 մարդ։