ՀՀ ԱՆ «Սեւան»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Խ.Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ.Ա.-ին  անձնական զննության ենթարկելիս հայտնաբերել են 63.8 գրամ ընդհանուր քաշով թաց կանաչավուն զանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն