Վրաստանի ներքին գործերի նախարարը Վրաստանում հանդիպել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Նրանք ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանի մոտ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հանդիպման ժամանակ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին եւ Վլադիմիր Գասպարյանը քննարկել են իրավապահ մարմինների աշխատանքի ոլորտում համագործակցության հարցերն ու ապագա պլանները։ Անդրադարձել են նաեւ ՆԳՆ-ում կատարված բարեփոխումներին, ընթացիկ եւ պլանավորված միջոցառումներին։
Մհեբրիշվիլին եւ Գասպարյանը քննարկել են տարբեր տեսակի հանցագործությունների դեմ պայքարի կարեւորությունը, այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը եւ հույս են հայտնել, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը կխորանա։





























