Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարող է մերժվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով: Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է տնետսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, ՀՀ գործող նախագահը, ասես շախմատի խաղատախտակի առաջ նստած, այնպիսի իրավիճակ է ստեղծել, երբ բոլորը քննարկում են սահմանադրական բարեփոխումները, բայց ոչ ոք դրանց մասին պատկերացում չունի: «Համենայն դեպս, թուղթը չէ որոշելու՝ մեր երկիրը լավն է, թե ոչ »,- հավելել է Բ ոստանջյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը՝համաձայնելով, որ պետության ղեկավարը այն դնի հանրաքվեի, որը նախատեսվում է կազմակերպել այս տարվա դեկտեմբերին:




























