Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում բարձրաստիճան 7 ոստիկան է ձերբակալվել։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ տամբուլի դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բյուրի կողմից Դինքի սպանության մեջ պետական ծառայողների ներգրավվածության վերաբերյալ հետաքննության շրջանակներում բարձրաստիճան 7 ոստիկան է ձերբակալվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալման որոշում է կայացվել բարձրաստիճան 9 ոստիկանի նկատմամբ։

Հիշյալ կասկածյալները մեղադրվում են «ծրագրավորված սպանության», «պետական փաստաթղթերում կեղծարարություն», «պետական փաստաթղթերի վերացում» եւ «պաշտոնը ի չարս գործադրելու» հոդվածներով։