Այսօրվա դրությամբ ռուս զինվորականները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» 112 օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ սեպտեմբերի 30-ից ռուսական ավիացիան, ԱՄՆ ղեկավարած կոալիցիայից անկախ, հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ դիրքերին։