Արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենի Դամար նահանգում օդային երկու հարված է հասցրել, որի հետեւանքով մահացել են հարսանիքի 15 մասնակիցներ: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են հարսանիքին, որը Սանայից 113 կմ հեռավորության վրա կազմակերպել էր ապստամբ հուսիների կողմնակիցներից մեկը: Վիրավորվել է 25 մարդ:
Այս պահին կոալիցիան տեղի ունեցածի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի տվել:





























