Լվովում Լեհաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան:

Պատահարի վայր են մեկնել օպերատիվ քննչական խումբը, կինոլոգներ, պայթուցիկ սարքերի փորձագետներ ու այլ  ծառայությունների աշխատակիցներ, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ պայթյունի հետեւանքով վնասվել է աղբամանը, իսկ տուժածներ չկան:

Այս պահին իրավապահները պարզում են պայթյունի պատճառը, մի շարք փորձաքննություններ են նշանակվել: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: