Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ոստիկանությունը սպանել է անհայտ չարագործին, որը պատանդ էր վերցրել ուղեւորատար ավտոբուսը։ Այս մասին հայտնում է տեղական Philadelphia Inquirer թերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝  ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ահազանգից կես ժամ անց։ «Անհրաժեշտ էր հրատապ գործել, քանի որ ուղեւորների կյանքին վտանգ էր սպառնում»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպից տուժել է մեկ մարդ, որը հոսպիտալացվել է։ Հանցագործը, որի արարքի դրդապատճառները հայտնի չեն, հրազենային վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին։