Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի բնակելի շենքերից մեկի բակում 28-ամյա երիտասարդի դի կա:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանների եւ քննիչների խումբ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: