Հայաստանի իշխանությունները բոլոր օտարերկրյա ներդրողների համար կամրագրեն բաց դռների սկզբունքը։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով նիստում ընդունված ներդրումային քաղաքականության կոնցեպտը։

«Մենք կամրագրենք բաց դռների սկզբունքը եւ կկազմենք խնդիրների ցուցակը, որոնք անհրաժեշտ է լուծել ներդրումային մթնոլորտի բարելավման, տնտեսական մրցակցության եւ նորարարական ու էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների  գրավչության բարձրացման համար»,- ասել է նախարարը։

Տնտեսագետների կանխատեսումներով՝ 2017թ.-ից Չինաստանում, ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում տնտեսության վերականգնում է ակնկալվում։

«Եվ այդ թվում հաշվի առնելով, որ մենք ցանկանում ենք բարելավել մեր դիրքերը պոտենցիալ ներդրողների համար»,- նշել է նախարարը։