Առնվազն վեց մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել Վաշինգթոն նահանգի Կոլումբիա գետի վրայի ամբարտակում կատարված պայթյունի հետեւանքով, հայտնել է մունիցիպալ կոմունալ ծառայությունների ներկայացուցիչ Թոմաս Սթերդվիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռներով ու շտապ օգնության մեքենաներով, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը ՝ վկայակոչելով բժիշկներին:

Իշխանությունների տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել ամբարտակի էլեկտրական սարքավորումների անսարքության պատճառով: Կոնստրուկցիան վնասված չէ, հարակից բնակավայրերի բնակիչներին ոչինչ չի սպառնում: Միջադեպի վայրում աշխատում են փրկարարներ: