ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել փակել սիրիական ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալների համաձայն, նախագահական վարչակազմում ընդունել են, որ Պենտագոնի 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը, որը զբաղվում էր սիրիացի ապստամբների պատրաստմամբ եւ զինմամբ, չի կարողացել իրականացնել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի իր խնդիրը։
Պենտագոնը նախատեսում է ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարել ծրագրի փակման մասին այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կհեռանա Լոնդոնից, որտեղ Սիրիայի եւ Իրաքի հակամարտությունների հարցով հանդիպելու է իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆալոնի հետ, փոխանցում է Gazeta-ն։





























