Իսրայելի ոստիկանությունը սպանել է մի պաղեստինցու, որը Երուսաղեմում դանակով վիրավորել է երկու իսրայելցու, հայտնել է France 24-ը։

«Սպաները տեսել են ահաբեկչի, որի ձեռքին դանակ կար ու կրակել են նրա վրա»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

Ճշգրտում են, որ միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Հին քաղաքի Դամասկյան դարպասների մոտակայքում, հայտնում է Gazeta-ն։

Բժիշկների տվյալներով, դանակի հարվածներից տուժածներին հիվանդանոց են հասցրել «գիտակից ու կայուն վիճակում»։