Անկարայում հանրահավաքում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 47 է։ Այս մասին հայտարարել է  Անկարայի հանրապետական դատախազ Հարուն Քոդալաքը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Անկարայի հանրապետական դատախազ Հարուն Քոդալաքը շեշտել է, թե դատաբժշկական փորձաքննության կենտրոնը լցված է դիկաներով՝ պնդելով, թե զոհերի թիվը 47-ի է հասել։ Դատախազը նշել է, թե մտահոգիչ է այն հանագամանքը, որ զոհերի թիվն ավելանալու միտում ունի։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան Անկարայում արհմիությունների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ 2 խոշոր պայթյուն է տեղի ունեցել։