Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Դավիթ Ա.-ն մեղադրվում է կնոջ անձնագիրը պատռելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Ա.-ն հունիսի 18-ին Ժաննա Մ.-ի հետ ամուսնալուծվելու եւ երեխաների հետ երկրից դուրս տանելու հարցերի շուրջ վիճել է կնոջ հետ: Վիճաբանության ժամանակ, Դավիթը կնոջ պայուսակից վերցրել է վերջինիս անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դիտավորությամբ պատռել այն:

Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: