Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունների հետեւանքով վիրավորվել է Ռուդի Սայաթ Փուլաթյանը։
Անկարայի պայթյունի հետեւանքով վիրավորվածների անունների ցանկում տեղ է գտել նաեւ Անկարայի Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանի ուսանող, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, Ռուդի Սայաթ Փուլաթյանի անունը։
Ռուդի Սայաթ Փուլաթյանը սոցցանցերով շնորհակալություն է հայտնել իր առողջությամբ հետաքրքրվողներին։ Նա նշել է, թե իրեն լավ է զգում եւ ընդամենը ոտքն է կոտրվել։





























