Բելառուսում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, նախագահական ընտրություններ են ընթանում, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08.00-ին։

Բացի երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, որն առաջադրվել է 5-րդ անգամ, թեկնածուների ցանկում կան եւս երեք թեկնածուներ՝ Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը եւ «Ճիշտը խոսիր» արշավի ակտիվիստուհի Տատյանա Կորոտկեւիչը։

Քվեարկությունը կավարտվի ժամը 20.00-ին, որից հետո կսկսի քվեների հաշվարկը։ Ընտրողների ցուցակում ընդգրկված է ավելի քան 6,9 մլն անուն։