Հնդկաստանում մահացել է Զիտայի եւ Գիտայի մորաքրոջը մարմնավորած ռեկորդակիր դերասանուհին։ Մանորաման մահացել է 79 տարեկանում, սրտի կանգի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Դերասանուհին խաղացել է 1200 ֆիլմում եւ 1000 պիեսներում։ Դերասանուհու անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, երբ նրա մարմնավորած կերպարների թիվը անցել է հազարից։

Մանորաման Հնդկաստանի ազգային կինոմրցանակ է ստացել՝ երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար։