Թաքցնելու բան չունեմ, ես տներ չունեմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ, №1 ընտրատարածքում քվեարկելուց հետո նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է իր կենսապայմանների մասին:

Նա նշել է, որ այսօր եկել է տանից, որը կառուցվել է դեռեւս Պյոտր Մաշերովի ժամանակ, եւ որտեղ նա ապրել է:

«Իհարկե, նա, հավանաբար, մեծ ընտանիք է ունեցել, քանի որ երեք կամ չորս ննջարան է ունեցել: Գիտեք, որ ես փոքր ընտանիք ունեմ, այդ պատճառով այդքան ննջասենյակի կարիք չունեմ: Ես դրանք գրադարանի, արխիվի եմ վերածել: Ահա միայն փոփոխությունը, որն արվել է այդ տանը: Նաեւ ամենուր այգիներ եմ տնկել եւ բերք եմ հավաքում ոչ միայն այդ այգիներից, այլեւ հողամասերից, որոնք նախկինում չէին մշակվում»,-  ասել է Լուկաշենկոն:

«Ամեն ինչ բացարձակապես այնպես է, ինչպես ձեր տանը: Գուցե չափերն են փոքր-ինչ ավելին, բայց այդ հարցով արդեն դիմեք նրանց, ովքեր կառուցել են այդ տունը»,- հավելել է նա: