«Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության ծրագրի շրջանակում Իսակովի պողոտա-Կիեւյան փողոց ճանապարհահատվածի հարակից տարածքում էքստրեմալ մարզաձեւերի սիրահարների համար ցուցադրական ելույթներ են կազմակերպվել։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունի NEWS.am-ին հայտնում են, որ էքստրեմալ մարզաձեւերի սիրահարների համար մոտոկրոսի, կվադրոցիկլների եւ սպորտային ամենագնաց մեքենաների ցուցադրական ելույթներ էին կազմակերպվել Իսակովի պողոտա-Կիեւյան փողոց ճանապարհահատվածի հարակից տարածքում: Ցուցադրական ելույթներն ադրենալինով հարուստ բազմաթիվ ակնթարթներ են պարգեւել ներկաներին: