«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Իրաքի ավիացիայի հարձակմանը ենթարկված շարասյան մեջ չի եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Շարասյանն ուղղությամբ հարվածը հասցվել է Անբար գավառում: Ահաբեկիչների առաջնորդի գտնվելու վայրը հայտնի չէ:

Նշվում է, որ գործողության ընթացքում խմբավորման մի քանի այլ առաջնորդ է սպանվել: