ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը 0.3 հաշվով զիջել է Ալբանիայի հավաքականին եւ 2 միավորով գրավեց I խմբի վերջին հորիզոնականը։
Իսկ ահա Ալբանիան այս հաղթանակի շնորհիվ հավաքեց 14 միավոր եւ, շրջանցելով Դանիայի հավաքականին, I խմբում գրավեց երկրորդ տեղը ու պորտուգալացիների պես նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր:





























