Երեւանի տոնին Կասկադում ջազ համերգ էր կազմակերպվել՝ «Ջազմենները՝ Երեւանին» խորագրով։
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ինչպես ցանկացած տոնական առիթով կամ հենց ջազի միջազգային օրը հենց այստեղից են քաղաքին ողջունում երեւանցի ջազմենները։
Եվ որքան էլ հարուստ է «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ծրագիը, երաժշտության ամենաբազմազան ոճի համերգը՝ «Ջազմենները՝ Երեւանին», ավանդականներից էր՝ սիրված ու սպասվածներից, այդ պատճառով էլ մինչ ուշ երեկո բեմահարթակի մոտ է պահում բարձրաճաշակ այս երաժտության սիրահարներին։






























