Թուրքիայում հայերի եւ քրդերի հանդեպ մշտապես թշնամություն եւ ատելություն սերմանող նյութերով հայտնի իշխանամետ Yeni Akit պարբերականը մահացած թուրք դերասանին ներկայացրել է որպես հայտնի հարբեցող։
Սոցկայքերում թուրք օգտատերերը բողոքի ալիք են բարձրացրել Yeni Akit պարբերականի սկանդալային լուրի հետ կապված։
Yeni Akit-ը հոկտեմբերի 11-ին երկարատեւ հիվանդությունից հետո հիվանդանոցում մահացած հայտնի թուրք դերասան Լեւենթ Քրջայի մահվան մասին լուրում նրան «հայտնի հարբեցող» է ներկայացրել։
«Հայտնի հարբեցող դերասան Լեւենթ Քըրջան 67 տարեկանում մահացել է հիվանդանոցում»,-գրել է Yeni Akit-ը։




























