Մոսկվան հույս ունի, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մոտ ժամանակներս ԵՄ-ին կհանձնի համագործակցության առաջարկները։ Այս մասին հոկտեմբերի 12-ին  հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Մեշկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հույս ունենք, որ արդեն ամենամոտ ժամանակներս նման քայլ կհանդիսանա ԵՏՀ-ի կողմից ԵՄ-ին տնտեսական ոլորտում համագործակցության մասին առաջարկների հանձնումը»,- ասել է Մեշկովը «Ռուսաստան եւ Արեւմուտք. ի՞նչ է լինելու հետ» թեմայով քննարկման ժամանակ։

«Համագործակցության  համար լայն հնարավորություններ կան հատկապես սուր միջազգային խնդիրների շուրջ. դրանք են ահաբեկչությունը, ներգաղթը, Սիրիայի եւ Լիբիայի խնդիրները»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։