Աֆղանստանցի երկու զինվորական զոհվել է, եւս հինգը վնասվածքներ է ստացել Բամիան նահանգային կենտրոնում ռազմական ուղղաթիռի ջախջախման հետեւանքով։ Այդ մասին հաղորդել է շրջանի նահանգապետ Աբդուլ Ռահման Ահմադիի պաշտոնական ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով, տուժած զինվորականներից երեքը կրիտիկական վիճակում են։ Միջադեպի վայր է եկել ռազմական հրամանատարությունը։ 

Աղետի նախնական պատճառ է համարվում օդաչուի սխալը, որը հաշվի չէր առել լեռնային տարածքի առանձնահատկությունները, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։