Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը օրերս կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե բանաձեւը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձեւի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը (Rapa Boris), Պիերոնի Մորենոն (Pieroni Moreno), Բուսիլակի Ջանլուկան (Busilacchi Gianluca), Մարկոնի Լուկան (Marconi Luca):