Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,
Կոտայքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,
Լոռիում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,
Տավուշում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+20,
Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+17,
Արցախում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+19։





























